Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Կիրովի փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Ա. Ա.) 34 UA 383 և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ` Խ. Խ.) 50 OL 045 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը` 1995 թ. ծնված Հ. Ս.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ:
Բժիշկները Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Ա.-ինը՝ բավարար: