Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Ախպրաձոր-Մաքենիս ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Կապս, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անցանելի է միայն 30 նստատեղ և անվաշղթաներ ունեցող ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:




Լրահոս