Մեդվեդևը նշել է Սիրիայում ռուսական զորքերի հիմնական նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի օպերացիան անհրաժեշտ է ահաբեկչությունից ռուս ժողովրդին պաշտպանելու համար, «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք պաշտպանում ենք ՌԴ ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից, քանի որ ավելի լավ է դա անել երկրից դուրս, քան պայքարել ահաբեկչության դեմ երկրի ներսում»,-ասել է Մեդվեդևը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը «բավականին մեծ փորձ ունի վերջին 20 տարիների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ռուսական ՌՕ ուժերն առաջին ավիահարվածները հասցրեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:




Լրահոս