Օբամայի նախազգուշացումը Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացումով դիմել է Ռուսաստանի կառավարությանը, գրում է The Jerusalem Post-ը:

Օբամայի խոսքով՝ եթե Ռուսաստանը շարունակի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, ապա Մոսկվան կհայտնվի ճահճում, որից դուրս գալը բարդ կլինի:

«Ասադին աջակցելու՝ Ռուսաստանի և Իրանի ջանքերն անիմաստ են: Առավել ևս, հաշվի առնելով, որ ռուսները չեն կարողանում տարբերել «Իսլամական պետության» ահաբեկիչներին սիրիացի ապստամբներից»,-նշել է Օբաման:

«Ռուսները կարծում են, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են սիրիական կառավարությանը, ահաբեկիչներ են: Նման դիրքորոշումը ողբերգության կհանգեցնի»,-հավելել է ԱՄՆ նախագահը:




Լրահոս