Լ. Զուրաբյանը կոպիտ արտահայտություններ է օգտագործել իշխանությունների հասցեին, որից հետո Ադրբեջանի պատվիրակությունը հոտնկայս ծափահարել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում նախօրեին ընդունվել է Ստեֆան Շեննախի «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը» վերտառությամբ բանաձեւը: Այնտեղ ներկայացված են մոնիտորինգի տակ գտնվող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 2014 եւ 2015 թվականներին իրականացված մոնիտորինգի արդյունքները: Այստեղ անդրադարձ է կատարվում ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխություններին:

Մասնավորապես կոչ է արվում ՀՀ իշխանություններին անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան հանրաքվե: Ստեֆան Շեննախի հայտարարությունից հետո է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ քննադատել է ՀՀ իշխանություններին ու նշել, որ նրանք Հայաստանում փոխում են Սահմանադրությունը այն բանի համար, որպեսզի վերարտադրվեն:

Լ. Զուրաբյանը շատ կոպիտ արտահայտություններ է օգտագործել իշխանությունների հասցեին, որից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ու մյուս անդամները հոտնկայս ծափահարել են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ արձագանքից Զուրաբյանն իրեն վատ է զգացել, սակայն արդեն ուշ է եղել:




Լրահոս