Armenian text to speach

Գյուղապետը համայնքի աղբատար մեքենայով խաղող է տեղափոխում, փոխարենը գյուղացիներից գումար գանձում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների պատմելով՝ իրենց գյուղապետ Սարգիս Խաչատրյանի որդին արդեն մի քանի տարի է, ինչ համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենան օգտագործում է սեփական կարիքների համար՝ գումար վաստակելու նպատակով: Մասնավորապես, խաղողի բերքահավաքի ժամանակ գյուղապետի որդին աղբատար ավտոմեքենայով գյուղացիների խաղողն է տեղափոխում վերամշակող գործարաններ՝ դիմացը պահանջելով 20-30 հազար դրամ:

Ազատավանցիները ավելի շատ զայրացած են, որ համայնքի գույքը գյուղապետի որդին օգտագործում է բացառապես իր շահերի համար: Այլ կերպ ասած՝ դեմ չեն, որպեսզի աղբատարով իրենց խաղողը տեղափոխի, ուղղակի սրտնեղում են, որ գումարի դիմաց է դա անում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետ Սարգիս Խաչատրյանի հետ, ով ասաց. «Մեքենան կանգնած է իր տեղում: Մխչյանի գործարանի մոտ մի ավտոմեքենա փչացել էր, գնացել, քաշել, բերել է: Այդ ավտոմեքենան աղբի համար է աշխատում, այլ նպատակ չկա»:




Լրահոս