
Մադրիդի «Ատլետիկո»-յի հետ առաջիկա խաղում «Ռեալ»-ին չի օգնի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:
Marca-ն հաղորդում է, որ մարզման ժամանակ կրկնվել է նրա ձախ ազդրի վնասվածքը: Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայի հավաքականի կազմում չի մասնակցի նաեւ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին: Հոկտեմբերի 8-ին Կոլումբիան կմրցի Պերուի, հոկտեմբերի 13-ին՝ Ուրուգվայի հավաքականի հետ: