Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրա օգնականները կլինեն “Շիրակի” մարզիչ Ֆելիքս Խոջոյանը եւ դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը:
“Արարատի” գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն “Արարատի” մարզիչ Արմեն Տոնոյանը եւ “Գանձասարի” դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: Նրան կօգնեն “Բանանցի” մարզիչ Կարեն Սիմոնյանը եւ “Բանանցի” նախկին ֆուտբոլիստ, ներկայումս “Փյունիկի” մարզիչ Արտակ Օսեյանը: