
Մարտի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, “ԳԱԶ-32213” մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Երեւանի Րաֆֆիի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: