Մեծ Բրիտանիան սպառնում է դուրս գալ ԵՄ կազմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը զգալիորեն խստացրել է Բրյուսելի հանդեպ Լոնդոնի պաշտոնական հռետորությունը` սպառնալով, որ թագավորությունը դուրս կգա ԵՄ կազմից համազգային հանրաքվեի արդյունքներով , եթե Լոնդոնը Բրյուսելից զգալի բարեփոխումների երաշխիք չստանա:

«Դա պետք է լինի կենսունակ, զգալի ու անդառնալի բարեփոխումների փաթեթ, որն անհրաժեշտ իրավական ուժ կունենա»,- հայտարարել է երկրի արտգործնախարարը Daily Telegraph-ին տված հարցազրույցում:

Նա նաև հիշեցրել է, որ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ իրական բարեփոխումների բացակայության պարագայում, ԵՄ կազմում Միացյալ Թագավորության մնալու վերաբերյալ հանրաքվեն կարող է ցանկացած արդյունք ունենալ:




Լրահոս