Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը:
Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով:
Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: