
Անցած օրերի ընթացքում Սիրիայում ռուսական ավիացիայի Սու-34 ու Սու-24M ավիախումբն ավելի քան 20 թռիչքներ է իրականացրել «Իսլամական պետություն» խմբավորման շուրջ 9 օբյեկտների վրա, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռաքա բնակավայրի շրջանում Սու-34 ինթնաթիռի БЕТАБ-500 ավիառումբերի կետային հարվածների արդյունքում ոչնչացվել է բանդային ձևավորումների հրամանատարական կետը, ինչպես նաև պայթուցիկ նյութերով ու սպառազինությամբ պահեստները»,- ասել է գեներալը:
Իգոր Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական ռազմաճակատային ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ զինյալների ճամբարին Մաարետ-Էն-Նուումայի շրջանում: