![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/34bd4af80085afd968f58bff656ca7a4.jpeg)
Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է դստերը չինական անուն տալու մտադրության մասին, գրում է The New York Post-ը:
Ցուկերբերգը հանդիպել է Չինաստանի առաջնորդի հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպած տոնական երեկույթի ժամանակ: Ֆեյսբուքի հիմնադրից բացի՝ երեկույթին ներկա են եղել IT-ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքն ու Microsoft-ի ղեկավար Սաթյա Նադելան:
Նշվում է, որ Ցուկերբերգը զրուցել է Ցզիպինի հետ չինարենով: Աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Չինաստանի առաջնորդը հավելել է, որ «դա բավականին մեծ պատասխանատվություն կլիներ»: