![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/dyfhfngujg.jpg)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկաըտմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեց մարզպետի որդու փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր: Ինչպես դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ է ասվում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Այս պահին միակ մեղադրյանը Յուրա Մանուչարյանն է, ում առաջադրված մեղադրանքն այսօր փոխվեց:
Այժմ, ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, մնում է սպասել Արա Բուդաղյանի ազատ արձակմանը: