Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում եռատոն էր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում նշվում էր գրադարանավարների տոնը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի 140-ամյակը, գրադարան հիմնադրման 80-ամյակը և գրադարանն Ավետիք Իսահակյանի անվամբ կոչելու 60-ամյակը:
Armlur.am-ի հետ զրույցում գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը փոխանցեց, որ եռատոնի  առիթով գրադարանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, այդ թվում ընթերցողներին գրքեր նվիրելն ու սահմանամերձ համայքների համար  գրքահավաք կազմակերպելը: Նրա խոսքով` այս քայլով փորձում են հոգևոր կերպով աջակցել սահմանամերձ համայնքում գտնվող մեր  հայրենակիցներին:

Այնուհետև գրադարանում Իսահակյան թատերախմբի անդամների կողմից  բեմադրվեց  «Քաջ Նազար» ներկայացումը, որն ուղեկցվեց  մեծ ոգևորությամբ և ջերմ ծափահարություններով:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս