
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ թույլ է տվել նման հայտարարություն. «Ղրիմը չի վերադարձվի Ուկրաինային», փոխանցում է segodnya.ua-ն:
«Կարևոր հայտարարություն. Փարիզում Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելը առաջին անգամ թույլ է տվել, որ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այսինքն՝ ճգնաժամը սահմանափակվում է միայն երկրի արևելքով,-թվիթերի իր էջում գրել է Պուշկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցավ «Նորմանդական քառյակ»-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Հանդիպման արդյունքների համաձայն՝ առաջնորդները կարևորել են Մինսկի համաձայնագրի պահպանման հարցը: