Հայտնի են առաջին կիսամարաթոնի հաղթողները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը: Այն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի (ՀԱՖ) կողմից կազմակերպված միակ միջազգային վազքարշավն է:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Առաջին կիսամարաթոնն իր մասնկացությամբ պատվել էր ֆուտբոլային լեգենդ հայազգի Յուրի Ջորկաեֆը՝ եղբոր հետ միասին, ով մասնակցեց 2,5 կիլոմետր երկարությամբ վազքարշավին:

unnamed (1)

Ողջ միջոցառմանը վազքուղի էին դուրս եկել 4717 վազորդներ և 93 կամավորներ: Ուրախ ենք, որ չնայած մարզիկների թիվը մեծ էր, սակայն որևէ լուրժ վնասվածքներ, միջադեպեր չեն գրանցվել և վազորդները հետևել են միջազգային բոլոր կանոններին:
Միջոցառումը մեկնարկեց Հանրապետության հրապարակից և ներառեց 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2×10,550 կմ), 5 կմ վազք և 12-15 տարեկան դպրոցականների համար՝ 2,5 կմ վազք:

unnamed (3)

5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի):
10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանն էին:

unnamed (5)

Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղաների պայքարում առաջինը եզրագիծը հատեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան): Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասան Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):

Երևանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 6 միլիոն դրամ: Առաջին տեղ գրաված մարզիկները ստացան համապատասխանաբար 1 միլիոն դրամ:

unnamed (2)

unnamed (4)




Լրահոս