
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մալաթիայի» տոնավաճառում վեճ և դանակահարություն է կատարվել: Րոպեներ անց դեպքի վայր հասած ոստիկանները վարագույրի վաճառքի տաղավարներից մեկում հայտնաբերել են 38-ամյա Հեղինե Դարբազյանի դին:
Դեպքից մի քանի ժամ անց տոնավաճառի տարածքում հայտնաբերվել և ոստիկանություն է տեղափոխվել սպանվածի ամուսինը՝ Արտակ Առաքելյանը, ով տեղեկացրել է, որ կնոջը դանակահարել է խանդի հողի վրա, ինչի համար չի զղջում:
Արտակ Առաքելյանը կալանավորված է: Կատարվում է քննություն: