«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություններն ավարտվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am -ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից, Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում հոկտեմբերի 4-ին ընթանում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների եզրափակիչ փուլը։

Վարժանքների ընթացքին հետեւում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ պաշտպանության եւ ՏԿԱԻ նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ։ Վարժանքներն անցնում են մի քանի մարտավարական ուղղություններով. Փոխադրում, հումանիտար բեռի ուղեկցում եւ տեղաբաշխում, ահաբեկիչների զավթած շենքերի եւ պատանդների ազատում, ռազմական քաղաքի վրա ահաբեկիչների հարձակման ետ մղում, տեղական բնակչության խռովության ճնշում, ահաբեկիչների ճամբարի հայտնաբերում եւ ոչնչացում։

Մարտավարական գործողությանը ներգրավված են 50միավոր տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, ՀՄՄ-ներ, ջրցաններ։ Վարժանքներին մասնակցում են 600 զինծառայողներ, որոնցից 60-ը՝ հրամկազմն է։ Վարժանքների հիմնական նպատակը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական հմտությունների զարգացումն է՝ միտված հնարավոր խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը։




Լրահոս