
Այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը: Լեգենդար ֆուտբոլիստը 68 տարեկան էր:
Հովհաննես Զանազանյանը 1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր: