Սուրբ խաչ եւ Սուրբ երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում այսօր տեղի ունեցավ Խաչադրման արարողություն: Նախաձեռնողը «Նիգ Ապարան» հայրենակցական միությունն էր: Այսօր Սուրբ խաչի վրա տեղադրվեց 1715-րդ խաչը՝ հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Սուրբ խաչի քավորը, այս տարի, ինչպես հայտնի է, ՀՀ տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էր: Բայց նա էստաֆետը հանձնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
Տեղեկացնենք, որ միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ որպես մտահղացման հեղինակ եւ կազմակերպիչ, ԱԺ պատգամավորներ, մարզպետեր եւ այլ մանր ու միջին չինովնիկներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան