Մարտի 9-ին ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.30-ի սահմաններում Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 4 քաղաքացիներ վիճաբանել, հայհոյել եւ բռունցքներով հարվածներ են հասցրել միմյանց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված քաղաքացիները բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից երեքը` 1992 թ. ծնված Շահեն Գ.-ն, 1988 թ. ծնված Մարգար Ա.-ն եւ 1969 թ. ծնված Արտակ Ա.-ն, Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներ են, իսկ 1980 թ. ծնված Հայկ Հ.-ն Շահեն Գ.-ին դիմավորելու եկած ազգականն է: Նշված 4 անձինք մարմնական վնասվածքներ են ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում. 4 վիրավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ