
Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին “ՊԱԶ” մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել է: Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 59-ամյա Զաբել Բաբայանը, 30-ամյա Նելի Նազարյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Անուշ Թարխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Գավառ քաղաքի “Գավառտրանս” ՍՊԸ-ի հաշվեկշռում: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոբուսի մեջ էլի են մարդիկ եղել, ովքեր մեկնում էին գերեզմանոց: Բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չի ունեցել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի