Դիմող կողմի միջնորդությունները մերժվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ-ում ընթանում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի դատաքննությունը: Դիմումատուները խնդրել են ՍԴ-ից անվավեր ճանաչել ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանց հիման վրա ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը: Դատական նիստի սկզբում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով դատաքննության մասնակիցներին, նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը խնդրել է որպես երրորդ կողմ ներգրավել նաև իր ներկայացուցիչներին: Նշենք, որ երկրի նախագահին դատարանում ներկայացնում են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Դիմող կողմը՝ ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը և ՀՀ նախագահի թեկնածու Ա.Ղուկասյանը ներկայացրեցին միջնորդություններ, որոնք ՍԴ-ի կողմից մերժվեցին: Մասնավորապես՝ Կ.Մեժլումյանը միջնորդել էր մասնակիցների ցանկից հանել Ս.Սարգսյանի ներկայացուցիչներին: Իսկ Ա.Ղուկասյանն էլ ՍԴ-ի ուշադրությունը հրավիրել էր այն փաստի վրա, որ ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի, ով ՍԴ-ում հանդես է գալիս որպես ՀՀ շարքային քաղաքացի, շահերը պաշտպանում է պետական պաշտոնյա հանդիսացող Արդարադատության նախարարը: Այդ կապակցությամբ նախարարը հայտարարեց, որ այսօրվանից մինչև օրենսդրությամբ սահմանված դատաքննության վերջնաժամկետը՝ հինգշաբթի օրը, ինքը գտնվում է արձակուրդում:




Լրահոս