Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն: Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հարվածողի ինքնությունը պարզվել է՝ 1983 թ. ծնված Հարություն Ս.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ