![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_25674b125faa84b93dabb09410eff325.jpg)
ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտադիր է ակտիվացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, գրում է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Պենտագոնի աղբյուրներին:
Վաշինգտոնի ծրագրերի մեջ են մտնում Սիրիայի հյուսիս-արևելքում Ռաքքայի վրա ճնշման գործադրումը, որը դե-ֆակտո համարվում է «ԻՊ»-ի մայրաքաղաքը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել առաջիկա օպերացիայի իրականացմանը:
Մասնավորապես, նա հավանություն է տվել իսլամիստների դիրքերի ուղղությամբ ավիահարվածների ակտիվացման գաղափարին:
Ինչպես նշում է New York Times-ը՝ օպերացիան համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ: