Թուրքիան ՌԴ դեսպանից բացատրություն է պահանջել, թե ինչպես են ռուսական ինքնաթիռները ներխուժել Թուրքիայի օդային տարածք:
Միջադեպը գրանցվել է շաբաթ օրը:
Ռուսական ինքնաթիռներին Թուրքիայի օդային տարածքում հետապնդել են երկրի ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-16 կործանիչներ:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովից պաշտոնական Անկարան բացատրություն է պահանջել:
Ավելի վաղ Թուրքիան քննադատել էր ՌԴ ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի գործողությունները սխալ է անվանել, որը կհանգեցնի Ռուսաստանի հետագա մեկուսացմանը: