«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հաղթական կամարը, փոխանցում է belta-ն:
Մ.թ. II դարի կամարի ոչնչացման համար ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկներ են կիրառել: Այն գտնվում էր առևտրային գլխավոր փողոցում:
Ավելի վաղ իսլամիստները Պալմիրայում հուղարկավորության աշտարակներ էին ոչնչացրել, որոնք կառուցվել էին մ.թ.ա. 103-44թթ.-ին:
Իսլամիստների կողմից գրավված Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից է: