Ռուսական ավիացիայից վախեցած` իսլամիստները զանգվածաբար փախուստի են դիմում Սիրիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն», «Ջեբհատ ան-Նուսրա» և «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորման ավելի քան 3 հազար զինյալ Սիրիայից Հորդանան են փախուստի դիմել` վախենալով սիրիական բանակի ու ռուսական ավիացիայի լայնածավալ գրոհից: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սեփական ռազմական աղբյուրը:

««Իսլամական պետություն», «Նուսրա» ու «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորումից շուրջ 3000 զինյալ փախուստի են դիմել Հորդանան: Նրանք վախենում են ողջ ճակատով բանակի ակտիվացումից ու ռուսական ինքնաթիռների ավիահարվածից»,- ասել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրի խոսքով` կիրակի օրը սիրիական բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններում, Դեյր-Էր-Զոր ու Հոմս նահանգներում, ինչպես նաև Պալմիրայի շրջանում ԻՊ ու «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալների դիրքերին:




Լրահոս