Մի շարք խախտումներ հագուստի եվ օծանելիք խանութներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին սկսել էր հետեւել զեղչային քաղաքականությանը: Տասն օր առաջ Երեւանում կատարված դիտանցումների նախնական արդյունքներով կրկին հայտնաբերվել են խախտումներ մասնավորապես հագուստի եւ օծանելիքի վաճառքով զբաղվող մի քանի խանութներում: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: “Դրանց շարքում են “Կաշառել”, “Բեյսիք հաուս”, “Ռուժ” “Բետի Բարկլի”   “Վենեցիա” խանութները, որտեղ դիտանցումների նախնական արդյունքներով արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես “Բեյսիկ հաուս” խանութի ապակու վրա փակցված է 70 տոկոս զեղչ, բայց մեր մասնագետները, բացի ուսումնասիրություն կատարելուց, նաեւ հսկիչ-գնում են արել եւ պարզել, որ որոշ դեպքերում 50 տոկոս զեղչ է գործում, իսկ որոշ դեպքում էլ այն ընդհանրապես չկա: Արդյունքում՝ 70 տոկոս զեղչով ապրանք խանութում չի հայտնաբերվել”,-ներկայացրեց մամլո խոսնակը: 
Իսկ “Ռուժ” օծանելիքի խանութի ցուցափեղկին փակցված է եղել 10 տոկոս զեղչ ամբողջ տեսականու վրա, սակայն մի շարք ապրանքների, մասնավորապես “Շաննել” ապրանքատեսակի վրա որեւէ զեղչ չի գործել: Նմանատիպ իրավիճակ է նաեւ “Կաշառել”, “Բետի Բարկլի” խանութներում: “Սրանք սպառողին մոլորեցնելու եւ խաբելու դրսեւորումներ են: Այս պահին հանձնաժողովը նշված խանութների հետ կապված լրացուցիչ ուսումնասիրություն կկատարի, որից հետո առաջիկայում կտեղեկացնի մանրամասների մասին”,-ավելացրեց Գ. Սահակյանը:    




Լրահոս