Սթիվ Ջոբսի այրին դեմ է Apple-ի հիմնադրի մասին նոր ֆիլմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին և նրա մոտ ընկերները հայտարարել են, որ ընկերության հիմնադրի մասին նոր ֆիլմը ինչպես հարկն է չի ներկայացնում գործարարի ձեռքբերումներն ու նրան պատկերում է դաժան և անմարդկային, գրում է The Wall Street Journal-ը:

«Նա հրաժարվել է քննարկել, թե ինչն է իրեն անհանգստացնում Արոնի սցենարում՝ չնայած այդ մասին խոսելու իմ բազմաթիվ խնդրանքներին»,-ասել է պրոդյուսեր Սկոտ Ռուդինը: Նրա խոսքով՝ Պաուելը մշտապես հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս գիրքը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը:

«Մի ամբողջ սերունդ կփոխի նրա մասին կարծիքը, եթե դիտի ֆիլմը, որում նա պատկերված է բացասական կողմից»,-հայտարարել է Ջոբսի մոտ ընկերն ու Apple-ի տնօերենների խորհրդի անդամ Բիլ Քեմփբելը: Ընդ որում, նշվում է, որ Քեմփբելը ֆիլմը չի դիտել:




Լրահոս