![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1772489_20151001221234.jpg)
Օրեգոնի քոլեջում կրակոցների ժամանակ ուսանողը զոհվել է՝ փորձելով փրկել ընկերուհուն, գրում է Daily News-ը:
Քոլեջի ուսանողուհիներից մեկը ողջ է մնացել, քանի որ մարդասպանը կարծել է, թե նա մահացած է:
Աղջկա հայրը պատմել է, որ իր աղջիկը ողջ է մնացել՝ շնորհիվ կուրսընկերոջ, ով, վիրավոր լինելով հանդերձ, վերջին ուժերը գործի դնելով, ծածկել է աղջկա մարմինը: Երբ մարդասպանը տեսել է, որ աղջկա վրա արյուն կա, մտածել է, որ վերջինս մահացած է: 20-ամյա տղան ստացած վնասվածքներից մահացել է:
«Ես միշտ կհիշեմ, որ այդ տղայի արյունը փրկեց իմ աղջկա կյանքը»,-հավելել է աղջկա հայրը: