![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1692783.jpg)
Չինական Չժեցզյան նահանգում քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, գրում է Korrespondent.net-ը:
Պայթյունի հետևանքով 7 մարդ է տուժել, փոխանցում են տեղական հեռուստաալիքները:
Պայթյունի պատճառ է դարձել նիտրոքլորբենզոլի քիմիական ռեակցիան:
Նշվում է, որ պայթած գործարանի մոտ է գտնվում մոտ 50 տոննա նատրիումի քլորատ և այլ քիմիական նյութեր, որոնք հեշտորեն բռնկվում են բարձր ջերմաստիճանից:
Վերջին ժամանակաշրջանում Չինաստանում աճել են նման դեպքերը: Մասնավորապես, սեպտեմբերի սկզբին հզոր պայթյուն տեղի ունեցավ Լիշայ քաղաքի ֆաբրիկայում: