Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին.Գալուստ Սահակյան.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե հասարակությանը պետք լինի, Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, նա հանդուրժող մարդ է: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում պայքարի իր ձևը, իր համար ընդունելի չէ հացադուլը: “Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, եթե ոչ, ուրեմն անլուրջ է: Նման կերպ տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը”,- Panarmenian .net-ի փոխանցմամբ, հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը և նրա թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: “Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է ցավել նրա համար: Մենք զոհերի կողմնակից չենք, և պատերազմի ժամանակ էլ ասում էինք մեր մարտիկներին՝ մեռնելու իրավունք չունես: Մեռնել` նշանակում է անկարողություն: Սերժ Սարգսյանը կերդվի Սահմանադրության համաձայն”,- նկատեց ՀՀԿ ներկայացուցիչը:




Լրահոս