![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1-12.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները տեսագրել են իրենց բազայի ավերակները, որը պայթեցվել էր ՌԴ ՌՕ ուժերի կողմից: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Կադրերից երևում է, որ այնտեղ տեղակայված ավտոտեխնիկայից գրեթե ոչինչ չի մնացել: Նոր ավիահարվածների արդյունքում զինյալների շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ ռուսական ավիացիան Սիրիայում զինյալների հերթական հրամանատարական կետն էր ոչնչացրել: