
Ստոկհոլմում 97 տարեկան հասակում մահացել է արքայադուստր Լիլիան Բերթիլը: Ըստ France-Presse-ի` նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին արքայադուստրը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ:
Արքայադուստր Լիլիանը ներկայիս թագավոր Կարլոս 16-րդ Գուստավի հորեղբոր` արքայազն Բերթիլի այրին էր: Հասարակ աղջկա եւ արքայազնի սիրո պատմությունը 20-րդ դարի ամենահայտնի ռոմատիկ սյուժեներից էր: