Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում եղանակի տեսություն է ցուցադրվել, որում հաղորդավարուհին պատմել է Սիրիայում ռմբակոծությունների համար բարենպաստ պայմանների մասին:
«Սիրիայում շարունակվում է ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիան: Ինչպես նշում են փորձագետները՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի օպերացիայի համար եղանակային առումով ժամանակը ճիշտ է ընտրված: Սիրիայում հոկտեմբերը բարենպաստ ամիս է ավիահարվածների համար»,-ասվում է սյուժեում:
Հաղորդավարուհին պատմում է, որ Սիրիայում հոկտեմբերին միայն մեկ անգամ են նկատվել ուժգին քամիներ՝ վայրկյանում մինչև 15 մետր, իսկ անձրևները 10 օրում մեկ անգամ են լինում, որոնք չեն խանգարի ռուսական ինքնաթիռներին ռումբեր նետել: