Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում՝ մարտի 12-ին, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի ցերեկը՝ արևմտյան շրջաններում, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 15-20 մ/վրկ, 15-16-ին՝ մինչև 25-30 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-16-ին, մարտի 11-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա. գիշերը՝ 10-12, ցերեկը 7-9 աստիճանով:
Երևանում՝ մարտի 12-ին, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին ցերեկը, 14-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:




Լրահոս