«Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորում» խաղաղապահության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն իր ամենամյա համաժողովն է հրավիրել Երևանում: Դրան
մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն: Ելույթ ունենալով երևանյան համաժողովի բացման արարողությանը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակը նշեց, որ աշխարհում խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունն ավելացել է` հաշվի առնելով աշխարհում հակամարտությունների թվի աճը:
«Հակամարտությունները մեզանից առաջ են գնում, 2008 թվականից հակամարտությունների թիվը կրկնապատկվել է աշխարհում: Մեր խաղաղապահ ուժերի 95 տոկոսն ունի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու մանդատ, բայց ավանդական խաղաղապահ գործողությունը արդեն չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը», «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՄԱԿ-ի պաշտոնյան` հավելելով, որ անհրաժեշտ են նոր ճկուն մեխանիզմներ ու գործիքներ:
«ՄԱԿ-ը, տարածաշրջանային կազմակերպությունները, այլ շահագրգիռ կողմեր պայքարում են, որ բավարարեն այն երկրների պահանջները, որոնք անվտանգության, խաղաղության և արդարության կարիք ունեն: Այս պայմաններում ճկուն գործիքներ են
պետք: Օգտագործելով քաղաքականությունը, մարդկանց ու գործընկերությունները` պետք է բավարարենք մարդկանց կարիքները»,-ավելացրեց Էդմոնդ Մուլեն:
Նա հույս հայտնեց, որ երևանյան համաժողովը կկարողանա առաջարկություններ ներկայացնել, որոնցով հնարավոր կլինի ավելի արձագանքող լինել երկրների հանդեպ, որոնք հակամարտության մեջ են գտնվում: Բացի այդ` հնարավոր կլինի ճիշտ ժամանակին սկսել ու ավարտել խաղաղապահ առաքելությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ նկատեց, որ կարճ ժամանակահատվածում ֆորումը վերածվել է քաղաքագետների, վերլուծաբանների և փորձագետների միջև խաղաղապահ գործունեությանը նվիրված երկխոսության ռազմավարական կարևորության հարթակի: Նրա խոսքով` 2015ին, երբ նշվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 70 ամյակը, խաղաղությանը, կանունությանը, անվտանգությանն սպառնացող մարտահրավերները այդքան սուր չէին ծառացել
մարդկության առջև, որքան այժմ: «Այս տարի նշվում է նաև ՄԱԿի կազմավորման 70ամյակը, մի կազմակերպություն, որը կոչված է հաստատելու խաղաղություն և կանխարգելելու անվտանգության սպառնալիքները: Քննարկման թեման իրոք խիստ
արդիական է` մանավանդ նոր մարտահրավերների համատեքստում: Աշխարհի տարբեր կետերում ծագող ճգնաժամերն ու զիված հակամարտությունները տակավին մեր այսօրվա իրականության մաս են կազմում», ասաց Նալբանդյանը:
Նա շեշտեց, որ Երևանում այս միջոցառման անցկացմամբ Հայաստանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր հանձնառությունը` նպաստելու խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խաղաղապահության ոլորտում աստիճանաբար աճող ներգրավվածությանն ու ներդմանը և հետևողականորեն կառուցում և ամրապնդոմ է իր կարողությունները: ԱՄՆ-ի, Հունաստանի, Իտալիայի, Գերմանիայի կողմից Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը միջազգային համագործակցության արդյունք են»,հայտնեց Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ սեպտեմբերին Հայաստանն ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, որի շրջանականերում մեծ տեղ է հատկացվելու խաղաղապահ կարողությունների զարգացմանը: «Այդ առումով կարևորում ենք ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահության տնօրինության հետ 2012 թվականին ստորագրած հուշագրի շրջանակներում»,նշեց ԱԳ
նախարարը: