Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ հանդիպել է քաղաքի թուրքական համայնքի հետ:
Euronews-ի տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Քրդական աշխատավորական և Ազգերի ժողովրդավարական կուսակցությունները Թուրքիայի գլխավոր խնդիրներից է անվանել: Էրդողանը կոչ է արել արտերկրի համաքաղաքացիներին աջակցել իր կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան նոյեմբերի 1-ին:
Էրդողանի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել են նաև հազարավոր հայեր, քրդեր, թուրքեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Ինչպես գրում է Today’s Zaman-ը՝ ակցիային մասնակցել են 57 տարբեր կազմակերպություններ:
Բողոքի մասնակիցները Էրդողանին դիմավորել են «Գող», «Մարդասպան» և «Էրդողան, հեռացի՛ր» վանկարկումներով:
Բողոքի ակցիային մասնակցել են նաև հայկական համայնքի և սփյուռքի ներկայացուցիչներ, մասնավորապես, «Հայորդի» երիտասարդական միությունը: Ակցիայի մասնակից Թոմ Հակոբյանը պահանջել է դադարեցնել Թուրքիայիում թուրք-քրդական կոնֆլիկտի ֆոնին հակահայական հայտարարությունները: