Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մարտի 11-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
ժամը 05:30-ի սահմաններում Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ 32-ամյա Սերոբ Կուրղինյանը, վարելով իրեն հավատարմագրած “Հոնդայի Էլանտրա” մակնիշի՝ 96 ՏR 969 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Կուրղինյանն ու ուղևորներ՝ Նոր կյանք գյուղի բնակիչներ, 25-ամյա Արտակ Առաքելյանը և 32-ամյա Մամիկոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. և Մ. Առաքելյանները եղբայրներ են: