Մյունխենյան Բավարիայի ղեկավարությունը մեծ հետաքրքրություն է դրսևորում Վալենսիայի կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆայի նկատմամբ:
Աղբյուրը նշում է, որ գերմանացի ֆուտբոլիստի համար պայքարում մրցակցում են Ռեալը և կատալոնական Բարսելոնան, ովքեր նույնպես հետաքրքրված են այդ տրանսֆերով:
Հնարավոր գործարքի արժեքը 40 մլն եվոր է, քանի որ հենց նման գումարի չափ է նշված Մուստաֆայի պայմանագրում: