![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/zlatan-ibrahimovich.jpg)
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու:
Շվեդ ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում կայացած «Մարսել»-ի հետ խաղում (2:1) դուբլ է ձևակերպել և ՊՍԺ-ի կազմում խփելով 110 գոլ շրջանցել է նախկին ռեկորդակիր Պեդրու Պաուլետային: