![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/3a5f0822c18e208fa00613b134b74583__660x370.jpg)
Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «Լուժնիկի» մարզահամերգային համալիրի տարածքում: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է կառույցի սեկցիաներից մեկում վերանորոգման աշխատանքների ժամանակ , այն վայրում, որտեղ շինարարները աղբ են կուտակել:
Հրեշեջներին հաջողվել է կրակը տեղայնացնել:
Հստակեցված տեղեկություններով` վառվել է 30 քմ տարածքով շինարարական աղբը: Տուժածների մասին ոչ մի տեղեկություն դեռևս չի հաղորդվում: