Լեգենդար բռնցքամարտիկ Հոփկինսը ցանկանում է իր կարիերան ավարտել Արթուր Աբրահամի հետ մենամարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի 50-ամյա լեգենդ Բերնարդ Հոփկինսը իր հրաժեշտի մենամարտի վերաբերյալ մանրամասներ է հրապարակել: Միջին ու կիսածանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնի խոսքերով` նա կրկին պատրաստվում է ռինգ դուրս գալ 2016 թ և դա կանի ԱՄՆ-ում, իսկ իր համար իդեալական մրցակից է անվանում  WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նշենք, որ մինչ այդ կլրանա Հոփկինսի 51-ամյակը:

101211-sports-bernard-hopkins

«Ես պլանավորում եմ հանդես գալ Բրուքլինի Barclays Center արենայում»,- նշում է Բերնարդը:- Դա կլինի իմ վերջին մենամարտը: Կհաղթեմ թե կպարտվեմ կամ ոչ ոքի կխաղամ, միևնույնն է, դա կլինի իմ վերջին պատմական մենամարտը: Այդ պատճառով էլ ես կցանկանայի հանդիպել արժանի մրցակցի հետ` Արթուր Աբրահամը համապատասխանում է դրան»:




Լրահոս