Ովքեր են ԱԺ դիմացից բերման ենթարված ցուցարարները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ»-ի ճակատի անդամներն այսօր հավաքվել էին Ազգային  ժողովի շենքի դիմաց: Նրանք, իմանալով, որ այսօր խորհրդարանում քվեարկության է դրվելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը, եկել էին Բաղրամյանի մուտքի մոտ:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Նրանք ցանկանում էին «Ոչ» գրությամբ պաստառ ամրացնել դարպասներին, սակայն ոստիկանները փորձեցին խոչընդոտել, որն էլ բախումների պատճառ դարձավ:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Նրանք նաև փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն դա էլ չհաջողվեց: Բախումների ընթացքում ոստիկանություն է տարվել 21 ցուցարար, որոնց  թվում են Կարեն Հարությունյանը,  Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող), Վահագն Մինասյանը և այլք:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգհամավոր Արամ Մանուկյանին, սակայն գործը ավարտին չեն հասցրել: Պատգամավորն այս դեպքից վրդովված էր:

Լրահոս