
Անկարայում ՌԴ դեսպանատունը հաստատել է, որ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը:
Մոսկվայում Թուրքիայի հյուպատոսության ռազմական ատտաշեին ռուսական ինքնաթիռների հետ կապված միջադեպի վերաբերյալ բացատրություն է տրվել: Այս մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամլո քարտուղար Իգոր Միտյակովը:
Նա նշել է, որ միջադեպն իսկապես գրանցվել է: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչին հանձնվել է բողոքի նոտա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ հոկտեմբերի 3-ին ռուսական ինքնաթիռները Սիրիայի հետ սահմանի հատվածում խախտել են երկրի օդային տարածքը: