Ցուցարարները շարժվում են դեպի Արաբկիրի ոստիկանության բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք` ԱԺ շենքի դիմաց 21 ցուցարար բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին: Այս պահին շենքի դիմաց հավաքված ցուցարարներ շարժվում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ գտնվում են բերման ենթարկված ցուցարարները:

Քիչ առաջ ցուցարաներին են մոտեցել նաև ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ևս ցուցարարների հետ գնալու է Արաբկիրի ոստիկանության բաժին:




Լրահոս