Ռուսաստանը չի պատրաստվում ադրբեջանում նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի պատրաստվում Ադրբեջանի Գաբալա քաղաքում «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի վայրում «Վորոնեժ» տեսակի  ՌՏԿ կառուցել ու նպատակահարման չի գտնում արտերկրում նման համակարգեր կառուցելը: Այս մասին հայտնել է  ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի 15-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Նեստեչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարծում եմ, որ հայրենական համակարգի միջոցները պետք է գտնվեն Ռուսաստանի տարածքում ու երաշխավորված կերպով կատարեն իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Նեստեչուկը:

Վերջինս հավել է, որ այսօր Ռուսաստանի սահմաններից դուրս գոյություն ունի Ղազախստանում «Դնեպր» ՌՏԿ և Բելառուսում` «Վոլգա» ՌՏԿ-ը:

«Սակայն բուն ՌԴ-ի տարածքում տեղակայված և այդ ուղղություններով գործող այլընտրանքային կայաններ կան, որոնք անհրաժեշտության դեմքում կարող են ամբողջությամբ կատարել երկրի սահմաններից դուրս տեղակայված կայանների գործառույթները»։




Լրահոս