«Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է հորդորեր հավաքի մասնակիցներին, որ այստեղ անօրինականություններ թույլ չտային»-, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` մեկնաբանելով այսօր ԱԺ դիմաց տեղի ունեցած միջադեպը:
Փոխոստիկանապետի հաղորդմամբ` իրենք խնդրել են Արամ Մանուկյանին և Լևոն Զուրաբյանին հանգիստ զրուցել, բայց պատգամավորները նախապայմաններ են առաջ քաշել:
«Ցավալի է, որ նման վարք է դրսևորում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, երբ հանրապետության իրավապահ մարմինների հասցեին տալիս են վիրավորական արտահայտություններ` դրանով իսկ օրինակ ծառայում հավաքի մասնակիցներին»,- հավելեց Օսիպյանը:
Նա նշեց, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ վարչական վարույթ է իրականացվում, որից հետո բոլորին ազատ կարձակեն: